Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.

«Հավաքական Արևմուտքը չի գնա Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության». Յալանուզյան

315
Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 23:54
«Հավաքական Արևմուտքը չի գնա Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության». Յալանուզյան

Լրագրող Միքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ ամերիկյան զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը չի քննարկվում, որովհետև Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ. Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակվելու դեպքում Միացյալ Նահանգները չեն պատրաստվում միակողմանի ուժ կիրառել։
Հետո արդեն մեջբերել է ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածը և ասել, որ այն վերաբերում է միայն Դաշինքի անդամներին, իսկ Ուկրաինան դաշինքի անդամ չէ։
Կարծում եմ՝ հավաքական Արևմուտքը չի գնա Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության, բայց կաջակցի «ծխացող» հակամարտություններին, որոնք զգալի ռեսուրսներ են կլանելու Ռուսաստանից»։