Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

««Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ» հայտարարությունն ուժի մե՞ջ է» հարց՝ Փաշինյանին

497
Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 19:42
««Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ» հայտարարությունն ուժի մե՞ջ է» հարց՝ Փաշինյանին

Ազգային ժողովում հարց հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Հրապարակում դուք հայտարարեցիք՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը չի ունենա վարչապետ: Արդյո՞ք դեռ ուժի մեջ է այդ հայտարարությունը: Եթե ձեզ հնարավորություն ընձեռնվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել պաշտոնը, հնարավո՞ր է դա անեք»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ձեր հարցը նույն ժանրից է՝ դեղին ժիգուլին էդ պահին Հանրապետության հրապարակով կանցնի՞, թե չի անցնի»: