«Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ՝ ովը». Փաշինյանի արձագանքը՝ «Էյվազլի» և «Չայզամլի» եզրույթները կիրառելու մեղադրանքներին
Ազգային ժողովում հարց հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Դուք մեր ֆրակցիայի պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու համար: Ժանրի կանոններով, պարո՛ն Փաշինյան, հիմա ես ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար: Դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել կիրթ և կառուցողական, ով պատրաստ է հարցի լուծման: Դուք եք նրա հետ Դուշանբեի վերելակում անհասկանալի ինչ-որ գրառումներ արել: Ձեր օրոք ենք մենք կորցրել Արցախի հատվածը, հազարավոր զոհեր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուններ ունեցել: Դուք եք Էյվազլի և Չայզամլի եզրույթները մտցրել մեր խոսույթ ու հայտնվել ադրբեջանական մամուլում: Հարցս հետևյալն է: Ակնհայտ է, որ հրաժարական տալով՝ դուք կարող էիք կանխել պատերազմը, մանավանդ որ խոստովանում եք, որ բանակցություններում անելանելի վիճակ էր ստեղծվել»: Ի պատասխան Փաշիննյանն ասաց, թե 2016 թվականի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է բանակցային բովանդակությամբ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները: «Եվ դա ձեր իշխանության ժառանգությունն է: Սա կապացուցեմ ցանկացած տեղով: Էդ դռնփակ նիստը արեք, էդ բանակցային բովանդակությունը բերեմ, դնեմ սեղանին: Էդ հո կենաց ասելով չի՝ Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ ովը: Բա էդ ո՞նց ա, գնում էիք բանակցելու, դառնում էր Ֆիզուլի Էդ հերոսին ինչի՞ եք գնացել բանակցային սեղանի շուրջ դարձրել սակարկման առարկա»,- զայրացավ Փաշինյանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00