Երևան`   -11 °C
Այսօր`   Կիրակի, 23 հունվարի, 2022 թ.

«Ինչի՞ ա ձեր խմբակցության անդամն ինձ հետ խոսում ադրբեջանական բառապաշարով». Փաշինյան

272
Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 18:24
«Ինչի՞ ա ձեր խմբակցության անդամն ինձ հետ խոսում ադրբեջանական բառապաշարով». Փաշինյան

«Չեմ հասկանում, թե ինչի՞ ա ձեր խմբակցության անդամն ինձ հետ խոսում ադրբեջանական բառապաշարով: Ի՞նչ Զանգեզուրի միջանցք, ինչո՞ւ եք դա տիրաժավորում: Դրանով արդեն ծառայում եք այդ օրակարգին: Հիմա Ադրբեջանում մեծ շուքով կնշեն, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը ասում է՝ Զանգեզուրի միջանցք:

....Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ, այո, Հայաստանում կան ազդեցության ցանցեր ու հիմա մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք այսպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը, ես սրանում չեմ կասկածում: Դուք Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք, ու ես սա ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանին հակադարձեց վարչապետը:

«Ինչի՞ ա ձեր խմբակցության անդամն ինձ հետ խոսում ադրբեջանական բառապաշարով». Փաշինյան