Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Եթե անօրինական չէ այդ հրապարակումը, ապա ամբողջությամբ հրապարակեք»․ Կարեն Վրթանեսյան

598
Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 00:06
«Եթե անօրինական չէ այդ հրապարակումը, ապա ամբողջությամբ հրապարակեք»․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ...
Նախ՝ դրա օրինականության հարցը։ Ո՞վ է հրապարակողը, ի՞նչ իրավունքով է հրապարակում։ Եթե անօրինական չէ այդ հրապարակումը, ապա ամբողջությամբ հրապարակեք, առանց խմբագրելու։
Եթե գերեվարվածները հանցագործ են, ապա ինչո՞ւ, ըստ նույն հրապարակման, գործով անցնում են՝ որպես տուժածներ, և ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով են։
Ինչպե՞ս է որոշվել, որ իրենք դասալիք են, եթե դատարանի որոշում չկա։
Այնուամենայնիվ, եթե գերեվարածները հանցագործ են, ապա ինչո՞ւ են իրենց ընտանիքներին պետբյուջեից գումար վճարում։ Ինչի՞ հիման վրա։
Հիշո՞ւմ եք, որ նույն Խծաբերդի դեպքերի ժամանակ նաև զոհեր եղան։ Ո՞ւր էր այն զորքը, բանակը, պետությունը, որը պիտի հասներ այդ տղերքին օգնության։ Ո՞վ էր դրա պատասխանատուն։
Ո՞ւր էին սպաները։ Գերության մեջ հայտնվածներին հրաման տվել են և նրանք այդ հրամանը չե՞ն կատարել։ Թե՞ օրերով մնացել են առանց հրամանների ու ղեկավարման։
Կրակելու հրաման ունեցե՞լ են։ Իսկ կարո՞ղ է չկրակելու հրաման են ունեցել։
Այդ դիրքերը հայկական վերահսկողության տակ էին ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևակերպումների։ Ինչո՞ւ դեկտեմբերի երկրորդ կեսին անցան ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ այն մարդիկ, որոնք հիմա մեղադրում են գերիներին, պատասխան չեն տվել դիրքերի հանձնման հետ լուռ համակերպվելու համար»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան