Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մերկելի դարաշրջանի ավարտ. հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

1019
Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 14:54
Մերկելի դարաշրջանի ավարտ. հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարության կազմը. խորհրդարանականները, ինչպես և սպասվում էր, նոր կանցլեր են ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին. հաղորդում է Life.ru-ն:

Շոլցը ստացել է 395 պատգամավորի ձայն։ Այժմ նա կգնա նախագահական Բելվյու, որտեղ, Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոր կանցլեր կնշանակի, որից հետո նա կվերադառնա խորհրդարան և երդում կտա։
Նոր կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կառավարությանը, որը չորս անգամ ղեկավարել է իր՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​միություն կուսակցությունը՝ հաղթանակ տանելով ընտրություններում: Մերկելը Գերմանիայի կանցլեր է եղել 16 տարի 15 օր։

Հելմուտ Կոլին շրջանցելու համար նրան 12 օր չի հերիքել: Այդ դեպքում նա կդառնար երկրորդ ամենաերկար պաշտոնավարած կանցլերը Օտտո ֆոն Բիսմարկից հետո: