«Ալիևը կրկին հայտարարություն է անում». Էդմոն Մարուքյան
![]() «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ալիևը կրկին հայտարարություն է անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ կամ օրը նշելու պահանջով, ինչը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, հայկական կողմի համար եղել է անսպասելի։ Մինչդեռ, Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն ու քաղաքական համակարգում առկա քննարկումներն անգամ բարձրագույն մակարդակով որևէ կերպ հայկական կողմին չեն ուժեղացնում, այլ նույնիսկ թուլացնում են մեր դիրքերը բոլոր առումներով՝ մնալով պառակտողական, քայքայիչ տիրույթում և թշնամուն ընձեռելով ավելի մեծ հնարավորություն իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Մեր պարագայում անգամ ձևակերպված չեն մեր նպատակները, ուր մնաց թե այս քայքայված խայտառակ վիճակում հաջողության հասնենք: Խելքի չենք գալո՞ւ մենք: Ես հակված եմ, որ խելքի գանք, մեզ թափ տանք և այս վիճակից դուրս գանք, որպեսզի հաջողենք թե՛ դիվանագիտական հարթակներում, թե՛ ռեալ հողի վրա կանգնած»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին»․ Թագուհի Թովմասյան
1920:42«Դիմում եմ ոստիկանապետին»․ Իշխան Սաղաթելյան
3320:36«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2,6 մլրդ դրամ պարգևավճար»․ Իշխան Սաղաթելյան
3420:06««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5820:00ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
5419:30«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
5719:12