Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել». մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից

1471
Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 20:42
«Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել». մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից

Գեղամ Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել նախօրեին Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ արձակված կրակահերթի մասին։
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության և բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից, այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։
«Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել՝ խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշել է Ստեփանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: