Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ապացուցեցին, որ գոյություն ունի բանավոր պրոցես՝ մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի՝ ինչ ա անում». Արմեն Ռուստամյան

1024
Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 20:00
«Ապացուցեցին, որ գոյություն ունի բանավոր պրոցես՝ մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի՝ ինչ ա անում». Արմեն Ռուստամյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց. «Կա բանավոր և գրավոր պայմանավորվածությունների գործընթաց: Եվ մենք ականատեսն ենք լինում այդ բանավոր համաձայնությունների կործանարար հետևանքներին՝ միայն դրանց կատարվելուց հետո: Էս ա ամբողջ էս վիճակի վտանգավորությունը: Սա սպառնալիք ա ուղղակի մեր ազգային շահերին: Եվ էն, ինչ որ հիմա անում ենք հայտարարության միջոցով, նաև դա կանխելու նպատակ էր հետապնդում: Եվ երբ որ իրենք դա մերժեցին, ուղղակի ապացուցեցին, որ գոյություն ունի բանավոր պրոցես, մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի՝ ինչ ա անում:

«Ապացուցեցին, որ գոյություն ունի բանավոր պրոցես՝ մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի՝ ինչ ա անում». Արմեն Ռուստամյան