Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է 84-ամյա քաղաքացու դին

617
Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 16:06
Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է 84-ամյա քաղաքացու դին

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ-ի (ծնված 1937թ․) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937թ․) դուրս է եկել և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։