Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ընտրություններին ամենաքիչ մասնակցությունն Արմավիր քաղաքում է

460
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 15:48
Ընտրություններին ամենաքիչ մասնակցությունն Արմավիր քաղաքում է

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1112396 ընտրողից ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 45.30 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 2278 -ը։

Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 7.36 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3273-ը։