Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Կա՛մ թուրքերն են ծանր տարել Մոնթեին նվիրված հրապարակումները, կա՛մ տեղի խաղաղասեր թուրքերը». Դավիթ Գրիգորյան

348
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 12:30
«Կա՛մ թուրքերն են ծանր տարել Մոնթեին նվիրված հրապարակումները, կա՛մ տեղի խաղաղասեր թուրքերը». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՈՆԹԵԻ
Ծննդյան օրվա կապակցությամբ արված իմ հրապարակումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեռացրեց ու սահմանափակեց իմ հնարավորությունները ցանցում։ Պատճառաբանությունը՝ իբր ես խախտում եմ կայքի կանոնները։
Նման խնդրի հետ բախվել են, փաստորեն իմ բազմաթիվ հայրենակիցներ։ Ենթադրում եմ, որ կա՛մ թուրքերն են ծանր տարել ՀՀ ամբողջ սոցմեդիա արեալում Մոնթեին նվիրված հրապարակումները, կա՛մ տեղի խաղաղասեր թուրքերն ու զանգվածաբար բողոքներ են ներկայացրել։
Քանի որ ՖԲ֊ն ջնջել է Մոնթեին նվիրված իմ նախորդ հրապարակումը՝ հերոսի նկարը հրապարակում եմ կրկին։
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։
Պահա՛նջ, ոչ թե զիջում։
Հավերժ փառք մայր հողի ազգային հերոսին»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան