Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է

863
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 11:18
Մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Ե․, ծնված 1982 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ե․-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:31-ին: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան այրվել է:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: