Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Նազելի Բաղդասարյանն սպառնացել է հակաիշխանական «լայք»-ի համար հեռացնել ուսուցիչներին

493
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 10:24
Նազելի Բաղդասարյանն սպառնացել է հակաիշխանական «լայք»-ի համար հեռացնել ուսուցիչներին

Այսօր Հանրապետության մի շարք համայնքներում կկայանան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։

ՏԻՄ ղեկավարներ կընտրեն նաև Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Արթիկ, Ախուրյան և այլ համայնքներ։

168.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ իր մոտ է կանչել մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանին ու որոշ դպրոցների տնօրենների ու շատ խիստ կերպով հրահանգել աչալուրջ հետևել դպրոցների ուսուցիչների՝ այսպես կոչված ֆեյսբուքյան վարքագծին։

Մարզպետը տառացիորեն գոռգոռացել է ներկաների վրա ու սպառնացել, որ եթե ներկաների ենթակայության տակ գտնվող որևէ աշխատակից համարձակվի հավանել (լայքել) հակաիշխանական որևէ գրառում, էլ չենք խոսում այն մասին, եթե ինքը կատարի նման գրառում, «դուրս կշպրտենք դպրոցից»:
Վերջինը Նազելի Բաղդասարյանի ձևակերպումն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: