Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի կողմից օգտագործվել է Ազգային հետախուզական կազմակերպությունը»․ Ռ․ Սաֆրաստյան

557
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 19:30
«Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի կողմից օգտագործվել է Ազգային հետախուզական կազմակերպությունը»․ Ռ․ Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաստատվեց այն, ինչը մենք բազմիցս նշել էինք՝ որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից լայնորեն օգտագործվել է Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի փոխելու նպատակով։ Եվ ոչ միայն Արցախի, այլ նաև այլ պետությունների դեմ։ Դեռ ավելին, հաստատումը պաշտոնական է, երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի մակարդակով, ով բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և վերջերս Աֆղանստանը, Կազմակերպությունը (Ազգային հետախուզական կազմակերպությունը- Ռ.Ս.) կարևոր աշխատանք է իրականացրել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում փոխում է հավասարակշռությունը հօգուտ մեր երկրի՝ մեր կառավարության քաղաքականությանը համահունչ»»։