Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Այդ գործոնն է պատճառը, որ ՌԴ-ում ազդեցիկ է ադրբեջանական սփյուռք ասվածը»․ Հ․ Բադալյան

796
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 17:42
«Այդ գործոնն է պատճառը, որ ՌԴ-ում ազդեցիկ է ադրբեջանական սփյուռք ասվածը»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Թուրքիայի հետախուզությունը 44-օրյա պատերազմում չէ, և ոչ էլ, ասենք, 4 տարում է Ադրբեջանի միջոցով դրել Կովկասում ռազմական, ռազմաքաղաքական հաջողության խնդիր ու հետապնդել դրա լուծումը: Թուրքիայի հետախուզությունը, հատուկ ծառայությունները դրանով զբաղվում են ԽՍՀՄ փլուզումից, կասկած ունենալ պետք չէ: Ընդհանրապես, եթե Ադրբեջանն այսօր Ռուսաստանի կրնկի տակ չէ, ապա, կարծում եմ, հենց թուրքական հատուկ ծառայությունների շնորհիվ: Ու այդ գործոնն է նաև պատճառը, որ Ռուսաստանում քաղաքականապես ազդեցիկ է ադրբեջանական սփյուռք ասվածը, իր տնտեսական «վերնաշերտով»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան