Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մարդիկ հարցեր ունեն, սակայն պատասխանատուները փախուստի մեջ են». Տ. Աբրահամյան

618
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 03:06
«Մարդիկ հարցեր ունեն, սակայն պատասխանատուները փախուստի մեջ են». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Սյունիքի անվտանգության խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Իշխանությունը կարծում է, որ եթե իրադրությունը համեմատության մեջ կայունացել է, ապա կարելի է շարունակել միայն ասֆալտով զբաղվել։
Իրականության մեջ Գորիսը, Կապանը և հարակից գյուղերը լրիվ այլ իրականության մեջ են գոյատևում։
Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն, սակայն պատասխանատուներն անընդհատ փախուստի մեջ են։ Ի՞նչ ասեն, ի՞նչ ունեն ասելու։ Ոչինչ։
Մեր հայրենակիցները շարունակում են ապրել անորոշության և խորը մտահոգությունների մեջ»։