Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

1448
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 15:36
Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այդ միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել արտգործնախարարների միջև...:

Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի՝ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ուղևորության մասին: Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպման անցկացումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։