Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում». Դանիել Իոաննիսյան

386
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 14:24
«Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ խոսուն նկար է։ Այս նկարում՝
1. ՔՊ-ի համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը,
2. Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում։
Քիչ անց Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին։
Հ.Գ. Իսկ մենք ենթադրում էինք, որ ասֆալտ փռելով քարոզարշավներն անցյալում են»։