Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հիշեք սիոնիզմը՝ ինչպես միավորեց աշխարհասփյուռ 10 մլն հրեաներին». Մ. Բիչախչյան

691
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 17:12
«Հիշեք սիոնիզմը՝ ինչպես միավորեց աշխարհասփյուռ 10 մլն հրեաներին». Մ. Բիչախչյան

ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն, շարժում, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայությանը: Հիշեք սիոնիզմը, ինչպես միավորեց աշխարհասփյուռ 10 մլն հրեաներին և հիմնեց Իսրայել պետությունը:
Իսկ մենք ունենք հիմնած պետություն, մեկ քայլ առաջ ենք:
Բոլոր կուսակցությունները, քաղաքական այլ միավորումները իրենց նպատակներում և կանոնադրություններում պետք է առաջնայինը այդ նպատակը հռչակեն, իսկ որ կուսակցությունը կհրաժարվի, կվարի ապակենտրոն քաղաքականություն, օրենքով սահմանել դրույթ նրանց գործունեությունը արգելելու վերաբերյալ»: