Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ». Ոսկան Սարգսյան

457
Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 12:36
«Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Ո՞վ է Քրիստինե Գրիգորյանը, իրավապաշտպան ի՞նչ գործունեություն է ծավալել. ոչ մի։ 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը Քրիստինե Գևորգյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականն է եղել (միջազգային իրավական հարցեր): ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
Հայաստանում պետական միայն մեկ պաշտոնյա կար՝ ՄԻՊ-ը, ով նորմալ աշխատում էր, դրա համար դարձել էր ապիկար իշխանության աչքի փուշը, այդ պատճառով նրան փոխարինում են ՔՊ-կան անդեմ մեկով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան