Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ»». Էլինար Վարդանյան

625
Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 23:12
«Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ»». Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:
Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ՝ այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե՝ ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը, թերևս, ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:

Աղբյուրը`   Էլինար Վարդանյան