Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի և Արցախի պատմության մեծագույն չարիքն է». Հարություն Մկրտչյան

798
Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 16:42
«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի և Արցախի պատմության մեծագույն չարիքն է». Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի և Արցախի պատմության մեծագույն չարիքն է. Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ չարիք է, քան անգամ Սերժ Սարգսյանը։

Փաշինյան Նիկոլը, իշխանության գալով, չարիքը չեզոքացնելու փոխարեն ծնեց նոր չարիքներ ու դարձավ արդեն գոյություն ունեցող չարիքի գլխավոր հովանավորը։

Այսօրվա իրականության համար մեղավոր ենք բոլորս՝ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին կնքել են քաղաքական հայր, կնքահայր, նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի օրոք ավելի վատը դարձան, քան Ռոբերտ Քոչարյանի օրոք էին ու նրանք, ովքեր հարմարվեցին այն բանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեղափոխություն արեց, այլ քաղաքական խաբուսիկ «ռեստավրացիա» ու դարձավ էս երկուսի գլխավոր քաղաքական հովանավորը։

Ամենամեղավորները, սակայն, նրանք են, ովքեր մինչ օրս չգիտեն, թե քանի կմ է ասենք հայ-թուրքական սահմանի երկարությունը, ինչու և երբվանից է այդ սահմանը փակ, բայց պնդաճակատորեն անում էին ու անում են «քաղաքական» թնդացող վերլուծություններ։ Երևի օրինաչափ ա էն, ինչ եղավ մեզ հետ...»: