Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ․ ՊՆ

624
Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 16:24
Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ․ ՊՆ

Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։