«Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով». Հայկ Մամիջանյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։ Փաստենք, որ Արմեն Գրիգորյանն այնքան անգրագետ է, որ 3 տարուց ավել ԱԽՔ և մանկական խաղերից մեզ հայտնի ПЕТУШ կարգավիճակով (որովհետև որևէ դիվանագետ չէր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը) մի քանի ամիս Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար աշխատելուց հետո չի տարբերում ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից։ Փաստ է նաև այն, որ Սերժ Սարգսյանի «համբերատար բանակցողի» գործելաոճի արդյունքում հիշյալ իրադարձությունից հետո՝ 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ 2016-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին, ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ կողմից ձեռք բերված կարևորագույն զինատեսակներից մեկը՝ «Իսկանդերը»»։ Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Հայաստանում բուժօգնության որակը որևէ կերպ կապակցված չէ պետական ծրագրերի հետ»․ Գևորգ Գրիգորյան
7513:42
«Արմենիա ԲԿ-ն արյան բանկ ունի, բայց հաճախորդներին Յոլյան է ուղարկում». Կարեն Հեքիմյան
33000:00
«Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև կանխում է առողջական խնդիրները»․ ՀՎԿԱԿ
16514.07.2026, 18:48
ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 719-ի
51214.07.2026, 16:34
Բանջարեղեն և միրգ ընտրելիս պետք է հետևել մի շարք կանոնների
12914.07.2026, 13:42
ԱՄՆ-ում մահացել է «երկաթե թոքերով» վերջին հիվանդը (լուսանկար)
66413.07.2026, 23:41
