Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել են․ ԱԻՆ
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված տուժած։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և երթուղայինի ուղևորներ Մ․ Բ․-ն, Հ․ Է․-ն, Վ․ Խ․-ն և Ն․ Ա․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30