Ավտոմեքենան ութ մետր բարձրությունից ընկել է Աղստև գետը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։43-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ն․ Վ․-ին (ծնված 1977 թ.) դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Ուղևորներ Ա․ Կ․-ն (ծնված 1982 թ.), Վ․ Հ․-ն (ծնված 1962 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: |
Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
7913:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
14111:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
9710:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
15309:54«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ
147Երեկ, 21:18Թենեսիում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել
379Երեկ, 12:06