«Պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի՝ «Օմիկրոն» շտամի դեպքում»․ վարչապետ
1526
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 11:24
![]() Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ունենք իրադրության որոշակի մեղմացում։ Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում, քանի որ նոր «Օմիկրոն» անվանբ շտամ է հայտնաբերվել»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում նոր շտամ չի հայտնաբերվել։ «Հստակ չէ՝ այն ինչ ազդեցություն կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի։ Հետևաբար առաջիկայում չպիտի թուլացնենք մեր զգոնությունը»,- նկատեց վարչապետը։ Փաշինյանն ընդգծեց, որ հանրապետությունում, պատվաստման հետ կապված, շոշափելի արդյունք կա։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
