«ՀՀ իշխանությունները փաստացի ընդունում են Հայաստանի տարածքների զավթումը». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Մի երկու խոսք այն գործընթացների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան։ Խոսքն այս անգամ հայկական մաքսակետերի տեղադրումն է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը գտվում է ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ։ Ես բաց կթողնեմ այն հանգամանքը, որ այս քայլը ոչ միայն գերագույն աբսուրդի և ֆանտաստիկ պետական անհեթեթության դրսևորում է (ո՞ւմ են հայկական անցակետերը վերահսկելու Հայաստանի տարածքում), այլ կարձանագրեմ միայն մի հանգամանք։ Տեղադրելով պետական սահմանին բնորոշ ենթակառուցվածքներ Հայաստանի այն հատվածներում, որոնք օկուպացված են թշնամու կողմից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի ընդունում են Հայաստանի տարածքների անջատումը/զավթումը՝ որպես լեգիտիմ քայլ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չի, ապա խնդրում եմ ներկայացնել որևէ իրավական պայմանագիր կամ փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության մասնատումը, օրինակ, Գորիս-Կապան ավտոմայրուղու զավթած հատվածում։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք իրավիճակի լրջությունը և հեռանկարներն այս իրավիճակի ներքո»։ Աղբյուրը` Արման Աբովյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00