Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյան

918
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 23:54
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսեցինք իրար հետ, և նա պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողներն ամուսնալուծվել, ինչով է իր ընկերը կիսվել և շատ վրդովված էր, ինչին Արմանը պատասխանել է նրան՝ «Մի անհանգստացիր և հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, քո հայրը պարզապես տեղափոխվել է, բայց կարևորը՝ նա ԿԵՆԴԱՆԻ է, և դու հնարավորություն ունես նրա հետ շփվելու, գրկելու, համբուրելու, իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կվերադառնա բնականոն կյանքին»

Եվ երբ նա երեկոյան դա ինձ պատմեց, նրա աչքերից արցունքներ էին հոսում և ցավից ձայնը դողում է, Աստված իմ:
Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի, երբ քո երեխայի հոգին ցավում է, և դու ոչնչով չես կարող նրան բուժել:
Այսօր, երբ ես նայեցի իմ 10-ամյա որդուն, ես հասկացա՝ ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է նա դարձել ուղիղ երկու ամսում, ինչքան ցավոտ է նրա համար ներսից և ոնց է նա իրեն զսպում ինձ մոտ, որ ես էլ լաց չլինեմ: Իմ տղան շատ ուժեղ տղամարդ է դառնալու, ես դա հաստատ գիտեմ:
Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգեք ձեր ծնողներին, կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են, ի վերջո ոչ ոք չգիտի ինչ է մեզ սպասվում վաղը»: