Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«3-րդ նախագահը բաց չթողեց առիթը` ռուս «գործընկերներին» իշխանություններից բողոքելու համար»․ Ռ․ Ղևոնդյան

501
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 00:00
«3-րդ նախագահը բաց չթողեց առիթը` ռուս «գործընկերներին» իշխանություններից բողոքելու համար»․ Ռ․ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3-րդ նախագահը բաց չթողեց հերթական առիթը՝ ռուս «գործընկերներին» նոր իշխանություններից բողոքելու համար։ Հետաքրքիր է, որ միջազգային իրավունքի էրոզիայի և ՀԱՊԿ շրջանակում բարոյականության ճգնաժամի մասին խոսում է մի մարդ, ով բառ անգամ չէր ասում, երբ իրեն ՀԱՊԿ-ի տնտեսական կցորդ ԵՏՄ հարկադրանքով մտցնելիս, նույն Ադրբեջանի հետ կապված, նույն տիպի հակաբարոյական տեքստերով էին դիմավորում...
Հ.Գ. «Գործընկերները» չակերտներով, քանի որ միջակ ու անհաջողակ քաղաքական գործիչներն իրականում տերեր և ենթականեր են ունենում և ոչ երբեք՝ գործընկերներ»։

Աղբյուրը`   Ռոբերտ Ղևոնդյան