«Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»․ Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին: Դրանք հիմնականում առնչվել են Արցախի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ կայացած հանդիպման մանրամասներին, հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է, որ մեր երկրի համար կարևոր է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Հանդիպման ընթացքում իսպանահայերը բարձրացրել են Սփյուռքի գործունեության կանոնակարգմանն առնչվող հարցեր: Խորհրդարանականներն այս համատեքստում իրազեկել են, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքներում խորհրդականի կարգավիճակով կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ: Նշենք, որ իսպանահայ համայնքը ներկայացնում էին գործարարներ, բժիշկներ, մշակույթի և արվեստի գործիչներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին զգալի օժանդակություն են ցուցաբերել հայ ժողովրդին: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
7718:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
7818:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
9813:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
11911:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
550Երեկ, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
383Երեկ, 18:54