Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել․ հայտնի է գրավի չափը

756
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 23:06
Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել․ հայտնի է գրավի չափը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը 55 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Ֆակտոր»-ին տեղեկացրել է Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը: Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որը քննվել է երեկ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):