Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.

«Իշխանասարում ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, գյուղապետին հղում պետք չէ անել». Վահե Հակոբյան

893
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 14:42
«Իշխանասարում ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, գյուղապետին հղում պետք չէ անել». Վահե Հակոբյան

«Քանի որ հիմա այնտեղ եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, ըստ երևույթին, ադրբեջանցիները մտել են իրենց կայանների մեջ ու պետք չէ ինչ-որ գյուղապետի վրա հղում անել։ Ինչո՞ւ պետք է հետ քաշվեն, իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ անձնավորություն է, ինչո՞ւ պետք է հետ քաշվեն։ Այն պնդումը, որ հետ են քաշվել, որևէ հիմք չունի, ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, սա իմ կարծիքն է»,- այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասել է Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Իշխանասարից ադրբեջանական զորքի՝ հետ քաշվելու վերաբերյալ տեղեկություններին:

«Իշխանասարում ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, գյուղապետին հղում պետք չէ անել». Վահե Հակոբյան