Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մեր մաքսային ծառայողներն արդեն Գորիս-Կապան ճանապարհին են». ՊԵԿ նախագահ

1055
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 11:54
«Մեր մաքսային ծառայողներն արդեն Գորիս-Կապան ճանապարհին են». ՊԵԿ նախագահ

«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում էին ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը», - նշել է նա։

«Նպատակահարմար չեմ համարում ասել՝ որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով»,- հավելել է նա՝ վստահեցնելով, որ չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։

«Մեր մաքսային ծառայողներն արդեն Գորիս-Կապան ճանապարհին են». ՊԵԿ նախագահ