Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Զոհվածի մորը 30% պարգևավճարից զրկում են ՔՊ չընտրելու համար». Ռոբերտ Հայրապետյան

427
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 03:18
«Զոհվածի մորը 30% պարգևավճարից զրկում են ՔՊ չընտրելու համար». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս նիկոլապաշտ իշխանիկը միտումնավոր մոռացել է իր գրառման մեջ գրել, որ ադրբեջանական զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը, ինչպես նաև Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի գրառումը
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի գրառումը

Կարևորը՝ իրենց թրքամետ քաղաքականությունը ժխտող, 44 օրյա պատերազմում զոհվածի մորը 30% պարգևավճարից զրկում են ՔՊ չընտրելու համար: Ձեր դատաստանը այլընտրանքային է լինելու՝ մարզի այլընտրանքային ճանապարհների պես խորդուբորդ ու տեղ-տեղ անանցանելի»: