Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները

583
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 23:36
Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները

Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիին հարող դիրքերում, որոնց մոտակայքով ադրբեջանցիները երթևեկ են անում, հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։

Արցախից «168»-ի հետ կապ հաստատած զինվորների փոխանցմամբ՝ վերադաս հրամանատարությունից տեղեկացել են, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման է դրել՝ այլապես սպառնալով կրակել։

ՀՀ իշխանությունների հրահանգով հենց այդ հանդիպումից հետո էլ Արցախի դիրքերից իջեցվել են հայկական դրոշները։