«Ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել»․ Թևան Պողոսյան
![]() «Պարտված իշխանությունից ի՞նչ ենք ուզում: Արցախում մի հետաքրքիր խոսք կա՝ բակում կռիվ է լինում, մեկը մյուսին ծեծում է, հետո գալիս են՝ ուզում են բան պահանջել, փողոցի տարիքով մի մեծ մարդ ասում է՝ լսեք, ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Ծեծ կերած մարդուց բան չենք կարող ուզել, դրա համար ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել: Պարտվածը ո՞նց է խոսելու: Ինչո՞ւ էին ասում՝ այն իշխանությունը, որ պարտվել է, պետք է հեռանա, և միանգամից հաջորդ օրը չգնա ընտրություններին, այլ տարիներով վերականգնվի: Բա այդ ժամանակ դուք ավելի մեծ պարտություն էիք բերել, ինչո՞ւ գնացիք՝ մասնակցելո՞ւ, թե՞ միայն ուրիշներին խորհուրդ տալն է գեղեցիկ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են անընդհատ զիջումների գնալով՝ նպաստում Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականությանը, ասել է ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
«Ռուսաստանը վաճառքի է հանել այն ամենը, ինչը դեռ վաճառվում է, լիկվիդային արժեք ունի․ նման մի բան է Արցախը»․ Աղասի Ենոքյան
7016:24«Ռուսաստանը հետսովետական բոլոր երկրներից ունի պահանջներ»․ Հայկ Մանասյան
8515:12«Անթույլատրելի իրականություն, որում հայտնվել ենք մենք»․ Էդգար Ղազարյան
8214:54«Տեսնենք՝ ընդդիմությունը որքանով է պատրաստ իր պայքարը տեղափոխել Աղավնո ու Բերձոր»․ Ա․ Կոստանյան
8014:36«Ու սա հնչել է ՀՀ հեռուստաալիքներից մեկով»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
10814:12«Սառցասարի հանձնումը նշանակում է թշնամու առաջ բացել «Եղնիկների» թիկունքը»․ Ալվինա Աղաբաբյան
9513:10