ՀՔԱՎ-ի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով ՄԻԵԴ են դիմել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։ Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մարտական գործողությունների ժամանակ գերեվարված մեկ զինծառայողի գործով, որով ՄԻԵԴ-ը հրատապ միջով կիրառելու մասին որոշում է կայացրել։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ևս մեկ գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ 44-օրյա պատերազմի գերու ընտանիքի անդամի վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ նա ամիսներ շարունակ ուսումնասիրել է ադրբեջանական կայքերում հրապարակվող տեսանյութերը՝ փնտրելով դրանում որդուն, ապա 2021 թ․ ապրիլի 12-ին Բաքվում «ցուցահանդես պուրակ» է բացվել, որտեղ առգրավված հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։ Խաղաղ պայմաններում գերի ընկած Ա․ Ղ․-ի իրավունքների պաշտպանության նպատակով ևս ներկայացվել էր հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի հիման վրա 2020 թ. դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման ժամանակ ՀՀ վերադարձվեց նաև նա։ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30