Իսպանիայում առգրավել են ավելի քան 2 հազար տարի առաջ պատրաստված իբերիական թուր
![]() Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ավելի քան 2 հազար տարի առաջ պատրաստված իբերիական ֆալկատա թուր, որը վաճառվել է առցանց աճուրդով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Աղբյուրը հաղորդում է, որ պեղումների ժամանակ հայտնաբերված ավելի քան 200 իրերի հավաքածու է հանվել վաճառքի, մասնավորապես՝ նետերի սլաքներ, զարդեր, կերամիկայի կտորներ։ «Ոստիկանները երկար հետաքննությունից հետո հայտնաբերել են թուրը վաճառքի հանած մարդուն։ Նա Իսպանիայի քաղաքացի է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը հավելել է, որ սուրը և այլ արտեֆակտներ առգրավվել են, իսկ վաճառողը ձերբակալվել է հնագիտական գտածոների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու մեղադրանքով: Թուրը պատկանել է իբերիացի մարտիկին, այն պատրաստվել է մ.թ.ա. 5-3 դարերում, այսինքն, նախահռոմեական ժամանակներում։ Ֆալկատաները՝ որպես անձնական զենք, սովորաբար դրվել են տիրոջ գերեզմանում՝ սայրը նախապես կոտրելով։ Սակայն այս գտածոն ամբողջական է, ինչի շնորհիվ այն արժեքավոր է ու եզակի: ![]() |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12

