Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մենք էլ էինք շատ տեղեր մտել ու դուրս չէինք գալիս»․ Անդրանիկ Քոչարյան

1196
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 13:54
«Մենք էլ էինք շատ տեղեր մտել ու դուրս չէինք գալիս»․ Անդրանիկ Քոչարյան

«Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրի զինված ուժեր առանց ՀՀ համաձայնության չեն կարող լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքերի ետ քաշվելուն, ասաց ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ մայիսից ադրբեջանական զորքերը մտել էին ՀՀ ինքնիշխան տարածք և դուրս չէին գալիս, Քոչարյանը պատասխանեց․ «Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալիս»։