Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մարդկանց ակաջին խորթ են թվացել այնպիսի բառեր, ինչպիսիք են համակարգիչ-ը, տեսախցիկ-ը, մենաշնորհ-ը, գործարար-ը, զբոսաշրջիկ-ը, ժողովրդավարություն-ը և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ բառերն անընդհատ գործածվելով են հարազատ դառնում լսողությանը և սահուն մուտք գործում լեզու։ Նույնը տեղի է ունենում հիմա․ նոր (կամ քիչ գործածվող) որևէ բառ լսելիս լեզվակիրները ընդդիմանում, հակառակվում, անգամ ծաղրում են՝ առանց պատկերացնելու, որ խաթարում են լեզվի բնականոն ընթացքը։ Հետևաբար կրկին ու կրկին հորդորում ենք վստահ գործածել օտար բառերի հայերեն համարժեքները՝ նաև այդպես նպաստելով լեզվի լիարժեք կիրառմանը։ Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ 1. ասիմետրիկ – անհամաչափ 2. գաստրոլ – հյուրախաղ 3. գրեյպֆրուտ – թուրինջ 4. դեմոնստրատիվ – ցուցադրական 5. էքսպերտիզա – փորձաքննություն, փորձագիտություն 6. լաուրեատ – դափնեկիր 7. լատենտ – գաղտնի, թաքուն 8. լոքեյշն – տեղ, վայր 9. կասկա – սաղավարտ 10. կաֆե – սրճարան 11. կլասիֆիկացիա – դասակարգում, դասակարգություն 12. կոմպլեմենտար – 1. համահավասար, փոխլրացումային 13. կոսմիկ – տիեզերական 14. կրիտիկա – քննադատություն 15. շեզլոնգ – պառկոց, երկայնաթոռ 16. պերիոդ – շրջան, ժամանակաշրջան, ժամանակահատված, փուլ 17. պրինցիպիալ – սկզբունքային, սկզբունքորեն 18. ռամկա – շրջանակ 19. ռատիֆիկացիա – վավերացում 20. ռեմեն – ամրագոտի, գոտի 21. ռեյս – 1. չվերթ, 2․ երթաշրջան 22. ռեպրոդուկցիա – 1․ վերարտադրում, վերարտադրություն, 2․ վերատպում, արտատպում 23. սեթինգս – կարգավորումներ 24. սյուրպրիզ – անակնկալ 25. տոքսիկ – թունավոր 26. քենսըլ – չեղարկում / չեղարկել 27. ֆարֆոր – ճենապակի 28. ֆոտոմետր – լուսաչափ 29. ֆունդամենտ – հիմք 30. ֆրագմենտ – պատառիկ, հատված, բեկոր, կտոր
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
