Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ուշագրավ իրավիճակ Դավիթ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»

800
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 09:36
Ուշագրավ իրավիճակ Դավիթ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Թերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, և դատարանն այդ օրը պետք է քններ և որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից հետո՝ 25-ին, և շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում կայացնելու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը այդպես էլ չի կայացվել:

Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 27-ին, զարմանալի զուգադիպությամբ դատարանը վճռեց Դավիթ Տոոյանին ևս երկու ամիս թողնել կալանքի տակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։