Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Բա որ հիմա էլ Քրիստոսը որոշի՝ իջնի Էջմիածնում, այս տեսարանները տեսնելիս ի՞նչ կասի». Հակոբ Միկոյան

327
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 00:06
«Բա որ հիմա էլ Քրիստոսը որոշի՝ իջնի Էջմիածնում, այս տեսարանները տեսնելիս ի՞նչ կասի». Հակոբ Միկոյան

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր 37-րդ, այսօր էլ խոնարհվեցի հողին, երկրին և Աստծուն։ Ձեռքի հետ էլ մաքրապատեցի ՄԵՐ բոլորիս տան անկյուններից մեկը՝ Էջմիածինը, որտեղ ասում են, թե Միածինն է իջել։
Մաքրում էի աղբը, ու ակամայից հարց էր առաջանում ինձ մոտ։ Բա որ հիմա էլ Քրիստոս որոշի, որ պիտի իջնի Էջմիածնում։ Տեսնես այս տեսարանները տեսնելիս ի՞նչ կասի մարդկությանը:
Հ. Գ. Մենակ թե, խնդրում եմ, չմեղադրեք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին։ Համոզված եմ՝ սա ինքը չի թափել։
Ժողովո՛ւրդ, շուտով աղբ թափելն ամոթ է լինելու:
Լուրջ եմ ասում, քանի շուտ է, թարգեք բիչոկ շպրտելը։ Թե չէ մի օր թփի տակից մի մատ երեխա է դուրս գալու ու բոլորի մոտ ձեզ հանրային պարսավանքի ենթարկի։ Հետո չասեք՝ չեմ ասել»:

Աղբյուրը`   Հակոբ Միկոյան