«Հարց եմ ուզում տալ՝ զոհվածների ցուցակներ կարդացե՞լ եք». զինվորի մայր
Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև զինվորի մայրն, ում որդին առաջնագծում է նաև հիմա: Լիանա Ստեփանյանն իր հուզիչ խոսքում ասաց հետևյալը. «Տղաս 50 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ուղիղ 25 օր որևէ լուր չեմ ունեցել որդուցս: Կապ չի եղել: Չեմ իմացել՝ որտեղ է, ոնց է, ինչ է: Հարց եմ ուզում տալ՝ զոհվածների ցուցակներ կարդացե՞լ եք: Իսկ ես կարդացել եմ ամեն օր: Ի՞նչ էի փնտրում էդ ցուցակներում: Ամեն անգամ էն մտքից, որ որդուս անունն եմ փնտրում, ատում էի ինձ: Ամեն անգամ, երբ որ որդուս անունը զոհվածների ցուցակներում չէի տեսնում, ատում էի ինձ էն ուրախության համար, որ որդիս զոհվածների մեջ չի: Ատում էի ինձ ամեն անգամ այն մտքից, որ որդուս տարիքի երեխաներ այլևս չկան, իրենց կյանքը դրեցին նրա համար, որ ես լինեմ, դուք լինեք, լինի այն սուրբ հողը, որի վրա կանգնած ենք: Ո՞ւր եք, մայրեր, ինչի՞ն եք սպասում: Որ կրկին ստիպված լինեք այդ չարագույժ ցուցակնե՞րը կարդալ: Մեր որդիները իրենց պարտքն են կատարում, ոչ՝ մեր պարտքը: Իրենց բաժին պարտականությունն են կատարում, իսկ մենք մերը պիտի անենք»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54