Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում». Ալիև

1332
Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 14:48
««Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում». Ալիև

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը։

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։

«Այս բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության միջոցներից։ 2021 թվականին այդ նպատակների համար պետբյուջեից հատկացվել է 1,3 մլրդ դոլար, առնվազն նույնքան կհատկացվի 2022 թվականին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է «կանաչ էներգիայի» գոտի՝ արևային էներգիայի ներուժն այդ տարածքներում գնահատվում է 7200 մեգավատ, հողմային էներգիան՝ 2000 մեգավատ։