«Ստանում ենք անհանգստացնող նորություններ». Ավանեսյանը՝ Օմիկրոն շտամի մասին
![]() «Մեր գնահատականներով առաջիկայում կունենանք ցավալիորեն արձանագրված մահվան դեպքերի նվազում»,- ներկայացնելով համաճարակային ներկայիս պատկերը Հայաստանում, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել և հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին ենթատեսակը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան պետությունից՝ կոչվում է Օմիկրոն»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: «Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե՛ մի շարք երկրներում, և թե՛ ԱՀԿ-ի կողմից, պարզելու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
