Պատգամավորը պնդում է՝ COVID-19-ի «օմիկրոն» շտամն արդեն Ռուսաստանում է. «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է
![]() ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Կրուգլին հայտնել է, որ COVID-19-ի նոր՝ «օմիկրոն» շտամը, որը նախկինում հայտնաբերվել էր ՀԱՀ-ում և աֆրիկյան մի շարք այլ երկրներում, արդեն Ռուսաստանում է։ Սակայն «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովն ասել է, որ Ռուսաստանում «օմիկրոն» կորոնավիրուսի շտամը դեռ չի հայտնաբերվել։ Սա՝ կիրակի օրվա տվյալներով։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել էր աֆրիկյան երկրներից ժամանողների համար սահմանների փակումը, ինչը շատ պետություններ սկսեցին կիրառել նոր շտամի ի հայտ գալու պատճառով։ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններն էլ, իրենց հերթին, նշել էին, որ անարդար են համարում համաշխարհային հանրության արձագանքը, որը հարավաֆրիկացի գիտնականներին երախտապարտ լինելու փոխարեն սկսել է սահմանափակումներ մտցնել այս երկրի հետ օդային հաղորդակցության ոլորտում։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
