Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարանդայում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել

983
Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ., 15:12
Վարանդայում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել

Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։ Նա նշել է, որ այս դեպքը տեղի է ունեցել Շուքուրբեյլի գյուղում։