Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ազատագրական շարժման մասնակիցները ուխտագնացությամբ շարժվում են դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

616
Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ., 13:06
Ազատագրական շարժման մասնակիցները ուխտագնացությամբ շարժվում են դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ազատագրական շարժման նախաձեռնողները և մի շարք քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից սկսեցին իրենց ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսօր քաղաքական որևէ հայտարարություն, կոչ չի հնչելու, ոչ մեկի հրաժարականը չեն պահանջելու. «Գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ու հույս ունենանք, որ այսօրվանից հետո չարի պարիսպները կքանդվի և այսօրվանից հետո կունենանք քրիստոնեական Հայաստան կառուցելու հնարավորություն»,- ասել է նա:

Զոհրաբյանը նշեց, որ հավաքվածները հրապարակից քայլելու են Վազգեն Սրգսյան փողոցով, Հաղթանակ կամրջով, Իսակովի Պողոտայով ուղևորվելու են Էջմածին, կանցնեն մոտ 4 ժամ ճանապարհ։